Լևոն Շիրինյան. «Հայաստանը պետք է հրաժարվի մադրիդյան սկզբունքներից»
Այսօր քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադառնալով երկրում առկա ներքաղաքական գործընթացներին և արտաքին քաղաքականությանը՝ նշել է. «Ես դեմ եմ Հայաստանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, քանի որ նա հայ ժողովրդի դեմ ոճիր է գործել, և Հայաստանի շահերը ծառայացրել է իր կարիերային: Նա տոտալիտար համակարգի ներկայացուցիչ է»։
Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ քաղաքագետը նշել է. «Եթե մենք չմտնեինք Մաքսային միություն, ՀՀ-ում կկրկնվեին Ուկրաինայի հարավ-արևելքի իրադարձությունները»,– ապա հավելել, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի համար Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Արևմուտքի և Արևելքի միջև կապ հաստատելու համար։ Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի հայությունը պետք է Մոսկվայի կողմից Արցախի ճանաչումը լոբբինգ անի՝ «Ռուսաստանը միացրեց Ղրիմն իր տարածքին՝ օգտագործելով հայերի ղարաբաղյան փորձը»։
Ինչ վերաբերում է Ջ. Ուորլիքի հայտարարությանը, քաղաքագետն ասել է. «Ամերիկացիները ցանկանում են տաքացնել ղարաբաղյան հարցը Ռուսաստանին վնասելու համար, իսկ Հայաստանը պետք է հրաժարվի ոչ միայն Ուորլիքի հնչեցրած վեց կետերից, այլև մադրիդյան սկզբունքներից»։