«Times»-ի լրագրողները փախել են սիրիացի ապստամբների գերությունից
Բրիտանական «Times» պարբերականի երկու լրագրողի հաջողվել է փախչել սիրիացի ապստամբների գերությունից: Այս մասին հայտնում է «The Guardian»-ը։ Նշվում է, որ լրագրողները հատել են Թուրքիայի սահմանը։
Ըստ աղբյուրի՝ լրագրող Էնթոնի Լլոյդն ու լուսանկարիչ Ջեք Հիլը գերեվարվել էին Սիրիայից Թուրքիա անցնելու ճանապարհին։ Բրիտանացիներին մի քանի օր բռնի պահել են Թել–Ռիֆաթ քաղաքում։ Լրագրողներն արդեն մեկ անգամ փորձել էին դիմել փախուստի, սակայն ապստամբները հասել են նրանց՝ երկու անգամ կրակելով Լլոյդի ոտքին։ Այնուհանդերձ, նախօրեին բրիտանացիներին հաջովել է անցնել Թուրքիայի տարածք։

Թե երբ է տեղի ունեցել առևանգումը, չի հստակեցվում։