Լրահոս

15.05.2014 16:30


Հեղինե Բիշարյան. «Հրատապ է, քանի որ պետք է ծախսերն արագությամբ ծածկել»

Հեղինե Բիշարյան. «Հրատապ է, քանի որ պետք է ծախսերն արագությամբ ծածկել»

ԱԺ–ում «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է՝ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ բոլորն են տեղյակ՝ ում ախորժակը որքան է:

Նա համոզված է, որ ոչ մի վատ բան չկա, եթե հանրությունը իմանա, թե, օրինակ, նախագահականը հյուրասիրության համար որքան կոնյակ է գնել:

–Նման նախագիծն այսքան հրատապ բերելու իմաստը, երբ մենք այդքան ավելի հրատապ հարցեր ունենք, չեմ հասկանում: Թե՞ հրատապ է, որ ծախսերը պետք է արագությամբ ծածկել։ Կառավարությունը, որից մեծ սպասելիքներ ունենք, հրատապ ձևով ցանկանում է ծախսերը թաքցնել: Եթե ես իմանամ, թե վարչապետն ինչ ինքնաթիռով է գնացել գործուղման, այդտեղ վտանգ կա՞։ Խորհրդարան է բերվում մի նախագիծ, որը 21–րդ դարում խիստ ծիծաղելի է՝ գաղտնի պահել, թե ինչ և ինչպես պետք է ուտեն մեր պաշտոնյաները,-ասել է Հ. Բիշարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու այս օրինագծին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը