Լրահոս

15.05.2014 20:42


ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ-ում  մեկնարկեց Կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային գիտաժողովը

Մայիսի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Եվրոպական Միության ևԱրևելյան գործընկերության անդամ երկրների միջև կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել քննարկելու կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները և նախանշելու հնարավոր համատեղ նախաձեռնությունները` հակազդելու համընդհանուր մարտահրավերներին:

Գիտաժողովին մասնակցում է ավելի քան 100 փորձագետ Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ 15 երկրից և Հայաստանից:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

Ներկայացվեց 18 զեկուցում:

Գիտաժողովը կշարունակվի մայիսի 16-ին` ժամը 09:30-ին:

Այս խորագրի վերջին նյութերը