Օդեսսայում ոստիկանությունը զենք վաճառող երկու խմբավորման է բերման ենթարկել
Իրավապահներն Օդեսսայում մայիսի 2-ի իրադարձությունների հետաքննության շրջանակներում երկու խմբավորման են բերման ենթարկել, որոնք ռազմամթերք էին վաճառում ծայրահեղականներին։ Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի Օդեսսայի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ «Հակամայդանի» մի քանի տասնյակ ակտիվիստ զոհվեց մայիսի 2-ին Օդեսսայում Արհմիությունների տանը բռնկված հրդեհի հետևանքով։ Նրանցից վեցը զոհվեց հրազենային հարվածից, 32-ը խեղդվեց ծխից և գազից, 10-ը՝ պատուհաններից ընկնելուց։ Որոշ տվյալներով՝ ևս 48 մարդ անհայտ կորել է, չնայած ոստիկանությունն այդ տեղեկատվությունը հերքել է։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։