Հայաստանում ԱՄՆ դեսպանը Միացյալ Նահանգներում կհանդիպի գործընկերների հետ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մայիսի 17-ին կմեկնի Միացյալ Նահանգներ մի շարք քաղաքներում հանդիպումներ ունենալու հնարավոր գործընկերների հետ, հայտնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաեւ գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ:
Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին: