Լրահոս

16.05.2014 21:00


Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ հաջորդ նախագա՞հ

Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ հաջորդ նախագա՞հ

ԱՄՆ քաղաքացիների կեսից ավելին դրական է վերաբերվում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությանը։ Այդ մասին վկայում են Reuters գործակալության և Ipsos կազմակերպության համատեղ անցկացրած սոցհարցման արդյունքները։

Հարցմանը մասնակցած ամերիկացիների 57%-ը նշել է, որ 2016թ. երկում կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու է Քլինթոնի օգտին։

43%-ը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախկիկ պետքարտուղարի նախագահ դառնալուն։

Աղբյուրը նշում է, որ թեև Հիլարի Քլինթոնը առայժմ պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, սակայն, շատերի կարծիքով, հենց նա՛ է լինելու ԱՄՆ հաջորդ ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը