Լրահոս

16.05.2014 12:59


ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը
Քիչ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը և դրանից բխող մի շարք գործող օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մասին օրինագծի համաձայն՝ ներկայումս գործող հինգ քննչական մարմիններից Քննչական կոմիտեի կազմում առայժմ կընդգրկվեն երկուսը` Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական մարմինները, որոնք իրականացնում են բոլոր քննությունների 95 տոկոսը:

Այս խորագրի վերջին նյութերը