Տնտեսական

16.05.2014 14:09


Այս տարի ջրի սակագնի բարձրացում չի նախատեսվում

Այս տարի ջրի սակագնի բարձրացում չի նախատեսվում

Այսօր «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն և կառավարիչ Պատրիկ Լորենը լրագրողներին հայտնել է, որ ընկերության կարևորագույն ձեռքբերումներից մեկը ջրամատակարարման ժամերի ավելացումն է.

«Մեր գերակա նպատակն է հանրապետությունում մինչև 2020թ-ն ապահովել շուրջօրյա ջրամատարակարում, իսկ մինչ այդ նախատեսում ենք տարեցտարի ավելացնել ջրամատակարարման տևողությունը»։

Բանախոսը նշել է, որ դրա համար նաև ներդրումներ են անհրաժեշտ։

«Ընկերության գլխավոր նպատակն է 2017-ին միջինում ապահովել 17-ժամյա ջրամատակարարում»,– ասել է նա՝ հավելելով, որ երկրի կառավարությունը 2013 թվականին ներդրումային ծրագրերն իրականացնելու համար 100 մլն դոլար է փոխանցել, որը կներդրվի մինչ 2017 թվականը։

«Եթե 2004 թվականին ջրամատակարարումը միջինում 6 ժամ էր, ապա այսօր միջինում ունենք 17-ժամյա ջրամատակարարում։ Կան մի շարք քաղաքներ և գյուղական համայնքներ, որոնք արդեն ունեն 24-ժամյա ջրամատակարարում»,–ասել է Պատրիկ Լորենը՝ հավելելով, որ ընթացիկ տարում բաժանորդների 40%-ը կօգտվի շուրջօրյա ջրամատակարարումից։

Ինչ վերաբերում է ջրի սակագնի հնարավոր բարձրացմանը, բանախոսն ասել է. «Իհարկե, առանց սակագնի բարձրացման՝ հետագայում դժվար կլինի ֆինանսական գործունեությունը ճիշտ կառավարել, բայց եթե մինչև այսօր հայտ չենք ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, դա նշանակում է, որ 2014-ին սակագնի փոփոխություն չի լինելու»։

Այս խորագրի վերջին նյութերը