Լրահոս

16.05.2014 19:12


Լեհաստանի ԱԳՆ. «ԵՄ և Ուկրաինայի միջև առանց վիզայի ռեժիմը կարող է ներդրվել 2015թ. կեսերին»

Լեհաստանի ԱԳՆ. «ԵՄ և Ուկրաինայի միջև առանց վիզայի ռեժիմը կարող է ներդրվել 2015թ. կեսերին»

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին ելույթ ունենալով Կիևում մամուլի ասուլիսին՝ հայտնել է, որ առանց վիզայի ռեժիմը Ուկրաինայի և ԵՄ միջև հնարավոր է՝ ներդրվի 2015 թվականի կեսերին։ Ուկրաինացի լրագրողին նա ասել է.

«Եթե դուք (Ուկրաինա) անեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է կատարել, ապա մենք ձեզ կաջակցենք։ Եվ մենք կարծում ենք, որ դա հնարավոր կլինի իրականացնել մինչև հաջորդ տարվա կեսը»։

Նրա խոսքերով՝ Ուկրաինային անհրաժեշտ է կյանքի կոչել անձնական տվյալների պաշտպանության օրենքը կենսաչափական անձնագրերի մասին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը