Մեկնաբանություն

16.05.2014 15:14


«Մատանիների տիրակալը» Հայաստանում գործողության մեջ է

«Մատանիների տիրակալը» Հայաստանում գործողության մեջ է

Ով ինչ ուզում է ասի՝ Թոլքինի «Մատանիների տիրակալը» զիլ ստեղծագործություն է։

Ցանկացած տարիքի համար բարու և չարի հավերժական պայքարը յուրովի ընկալելու պատմություն, թեկուզև՝ հեքիաթ։ Պրոյեկտե՛նք այն մեր իրականության վրա, ու կստացվի, որ հեքիաթն իրականություն է։

Սև ուժը ցանկանում է միանձնյա տիրել ամեն ինչին։ Շուրջը հավաքում է հազար ու մի նողկալի արարածների, դավաճանների, ճամբարափոխների, հաճախորդների...

Մյուս կողմում գլխավոր հերոսներն են, ովքեր փորձում են ուշքի բերել իրենց սովորական կյանքով ապրող բոլոր էակներին։ Սկզբից նրանց լսող չկար, Սև ուժն էլ իր խարդավանքներով, ներկուլիսային ինտրիգներով ու հաճախորդներով աստիճանաբար կարողանում է մոտենալ բաղձալի մենիշխանությանը։ Բայց...

Ոչսևական ուժերը միավորվում են։ Միավորվում են՝ լինելով տարբեր «ռասայի» ներկայացուցիչներ՝ ունենալով տարաձայնություններ և չսիրելով միմյանց։

Ոչսևական չորս ուժեր՝ մարդիկ, էլֆեր, հոբբիթներ, գաճաճներ։ Միավորվում ու հաղթում են։ Ասե՛ք, որ սիմվոլիկ է...

Մի խոսքով, «Մատանիների տիրակալը» Հայաստանում գործողության մեջ է։

Միգուցե մի քիչ ռոմանտիկ է հնչում, բայց դե, առանց դրա ամեն ինչ սև կդառնա։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը