Լրահոս

16.05.2014 15:30


Ըստ Տ. Ուրիխանյանի՝ ՀՀԿ–ն կողմ քվեարկեց ընտրակեղծիքներին

Ըստ Տ. Ուրիխանյանի՝ ՀՀԿ–ն կողմ քվեարկեց ընտրակեղծիքներին

Մեկնաբանելով ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ընտրական օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծը մերժելը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է.

–Ինձ համար շատ կարևոր էր կարծիքների բախումը, որով պարզ դարձավ, որ կառավարության գրավոր տված բացասական եզրակացությունը նույնիսկ չհնչեցվեց այստեղ։ Բերվեցին բացարձակապես ա՛յլ հիմնավորումներ, որոնք հօդս ցնդեցին իրարամերժ ձևակերպումներով։

Հիշեցնենք, որ Կառավարությունը եզրակացրել էր, որ քվեաթերթիկը «տարբերակող» ձևով ծալելու ձևակերպումն անհասկանալի է։ Իսկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ–ական պատգամավորները համաձայնեցին, որ խնդիրն առկա է, բայց ներկայացված նախագծով այն չի կարգավորվում։

–Պարզ հայտարարում եմ, որ իրենց մտավախությունը մեկն է՝ չի լինի հնարավորություն նրանց համար, ովքեր շագագրգիռ չեն մարդկանց ազատ, արդար կամարտահայտումը քվեով արտահայտելու մեջ։ Օրինագծի ընդունումից հետո նրանք դրանից օգտվելու հնարավորություն այլևս չէին ունենա։ Սա՛ է իրենց մտավախությունը. ես ուրիշ որևէ ողջամտություն դրանում չեմ տեսնում,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Նա համաձայնել է մեր դիտարկմանը, որ ովքեր կողմ չքվեարկեցին նախագծին, կողմ քվեարկեցին ընտրակեղծիքներին՝ հավելելով.

–Մենք դեռ հանդիպելու ենք նրանց հետ, ովքեր ուզում են խաթարել ազատ, արդար ընտրությունների և քվեարկության կարգի գործընթացը։ Ես ձգտելու եմ հասնել նրան, որ յուրաքանչյուր ընտրություն արտաբերի ընտրողի քվեն, հատկապես այն հեռանկարում, որին մենք ձգտում ենք՝ ժողովրդավարական, իրավական և ազատ ընտրություններ ապահովող Հայաստանում ապրելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը