Գրոհայինները կրակ են բացել Հալեպի բնակելի թաղամասերում. 13 մարդ է զոհվել
Զինված ընդդիմության գրոհայիններն այսօր հրթիռակոծման են ենթարկել Հալեպի բնակելի թաղամասերը Սիրիայի հյուսիսում։ Ինչպես փոխանցել է «ՍԱՆԱ» տեղեկատվական գործակալությունը, հիմնական հարվածը ստացել է Աշրաֆիա շրջանը, որտեղ քրդեր են բնակվում։ Այնտեղ երկու տուն է փլվել, 13 մարդ զոհվել է, ևս 17–ը ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Նախօրեին, «ՍԱՆԱ»–ի տվյալներով, ականներն ընկել են քաղաքի նույն հատվածում։ Երեք հոգի զոհվել է, մոտ 20 խաղաղ բնակիչ՝ վնասվածքներ ստացել։ Վերջին 48 ժամվա ընթացքում կառավարական զորքերը կարողացել են դիմակայել զինյալների գրոհների մի քանի փորձի։ Դաժան մարտեր են ընթանում հարավ–արևելքում՝ Ռամոսում, ինչպես նաև հյուսիսային մայրաքաղաքի մոտակայքում՝ Խան–էլ–Ասալեում և Բանի–Զեյդեում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։