Ստեփան Դեմիրճյանը վերընտրվեց ՀԺԿ նախագահի պաշտոնում
Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀԺԿ 8-րդ հերթական համագումարը:
Համագումարն ընտրեց 80 հոգուց կազմված վարչություն և ՀԺԿ նախագահ միաձայն վերընտրեց Ստեփան Դեմիրճյանին: ՀԺԿ վարչության ընդլայնված նիստում ընտրվեց 12 հոգուց բաղկացած քաղաքական խորհուրդ, իսկ վարչության քարտուղարներ ընտրվեցին՝ Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Մինասյանը, Ֆելիքս Խաչատրյանը:
ՀԺԿ 8-րդ համագումարի հայտարարությունը.
«Արձանագրելով, որ գործող վարչախմբի գործունեության հետևանքով երկիրը հայտնվել է աղետալի վիճակում, համագումարը նշում է, որ երկրին անհրաժեշտ են արմատական, համակարգային փոփոխություններ, և դրա համար անհրաժեշտ է հասարակական, քաղաքական ուժերի լայն համախմբում։
Առաջնահերթ խնդիր է մնում ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձևավորումը, ոչ թե սահմանադրական փոփոխությունների իրականացումը։ ՀԺԿ-ն մերժում է սահմանադրությունը բազմիցս խախտած վարչախմբի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները:
Երկրում առկա համակողմանի ճգնաժամը պայմանավորված է ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրության ոտնահարմամբ։
Պետք է կյանքի կոչվի սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով, ինչը հիմք կհանդիսանա երկրում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացման, մարդկանց մեջ վաղվա օրվա նկատմամբ հավատի վերականգնման և երկրի կայուն զարգացումն ապահովելու համար»։