«ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բավականին լուրջ ունեցվածքի տեր է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նախարարը նշել է, որ ունի 1 սեփական տուն, 3 բնակարան, հողամաս, բազմամյա տնկիներ, հասարակական նշանակության շինություն։ Գրիգորյանը հայտարարագրել է նաև 3 մարդատար և 1 բեռնատար մեքենա, նա ունի Լեքսուս ԼՏ600, Միցուբիշի պաջերո և Վազ 2121 մեքենաներ, իսկ բեռնատարը «ԶԻԼ» մակնիշի է։
Այս ամենից բացի, նա հաշվեհամարին հայտարարագրել է 810 մլն 600 հազար դրամ, 300 հազար ռուսական ռուբլի և 776 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանը, իր հաշվին ունի 300 մլն 630 հազար ՀՀ դրամ»,–գրում է թերթը։
Բնապահպանության նորանշանակ նախարարի «ԶԻԼ»–ը

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։