Օբաման և Օլանդը սպառնում են Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը, եթե նա շարունակի «սադրիչ գործողություններն» Ուկրաինայում։
«Նախագահներն ընդգծել են, որ Ռուսաստանը կբախվի զգալի լրացուցիչ հետևանքների, եթե շարունակի սադրիչ և ապակառուցողական քայլերը»,–մեջբերում է «Ինտերֆաքսը» Սպիտակ տան հայտարարությունը։ Հաղորդվում է, որ Օբաման «գովել է Ուկրաինայի իշխանություններին երկիրը միավորելու ջանքերի համար»։

Տեղեկացնում է russian.rt.com–ը։