Լրահոս

17.05.2014 13:32


Ռ. Մորնինգսթար. «Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությանը կխանգարի միայն Ռուսաստանը»

Ռ. Մորնինգսթար. «Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությանը կխանգարի միայն Ռուսաստանը»

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, և, ըստ նրա, Ադրբեջանի կառավարությունը երբեմն ԱՄՆ-ի համար անհասկանալի որոշումներ է կայացնում:

Մորնինգսթարը հերքել է այն հայտարարությունները, որ ԱՄՆ-ը, հանուն էներգետիկ հարցերի, զոհում է ժողովրդավարությունը. «Դա այդպես չէ: Մենք չենք պատրաստվում Ադրբեջանից գազ և նավթ գնել: Մենք ուղղակի ցանկանում ենք Ադրբեջանի օգնությամբ թուլացնել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանի մոնոպոլիայից»:

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` 7 շրջանները Ադրբեջանին «վերադարձնելու» մասին հայտարարությունը` Մորնինգսթարը նշել է, որ Ուորլիքն ընդամենը արտահայտել է ԱՄՆ դիրքորոշումը: Ամերիկացի դիվանագետի խոսքերով՝ եթե Հայաստանը և Ադրբեջանը կարողանան համաձայնության գալ, դրան կարող է խանգարել Ռուսաստանը, որպեսզի պահպանի երկու երկրների վրա իր ազդեցության լծակները:

Այս խորագրի վերջին նյութերը