ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Կովկասում խաղաղ բանակցությունների իրական հնարավորություն կա»
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հուսով է, որ «նոր ջանքերը» կօգնեն առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:
«Turan»-ի վաշինգտոնյան թղթակցի հետ հարցազրույցում Զանիերն ասել է, որ միջազգային հանրության ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի և այն բանի վրա, որ ապակայունացումը չտարածվի Կովկասի տարածաշրջանի վրա, ու իրավիճակի նոր սրման պատճառ չդառնա:
«Չնայած, ընդհանուր առմամբ, Կովկասում իրավիճակը հանգիստ է, սակայն ինքնորոշման մասին խոսակցությունները տագնապահարույց են: Իրավիճակը կարող է հետ վերադառնալ և խնդիրներ ստեղծել ապագայում»,- ասել է Զանիերը:
Այժմ Մինսկի խմբի միջնորդներն աշխատում են բարձր մակարդակով կողմերի նոր հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ:
«Այժմ, կարծես, Հարավային Կովկասում կարգավորման շուրջ իրական բանակցություններ սկսելու հնարավորություն կա»,- ասել է Զանիերը:

Աղբյուրը՝ ilur.am