Մայիսի երրորդ կիրակին՝ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մայիսի 18-ին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը, կազմակերպում է մոմավառության երթ: Երթը կմեկնարկի ժ.18:30-ին` ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակից և կընթանա հետևյալ երթուղով. Պարոնյան փող. - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փող. – Հանրապետության հրապարակ - Աբովյան փող. - Հյուիսային պողոտա – Սայաթ-Նովա փող. – Կոմիտասի անվան պետական անվան կոնսերվատորիայի այգի:
Ժ. 20:00-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող այգում կկայանա մոմավառության արարողություն` դասական երաժշտության ուղեկցությամբ:
Մոմավառության տաղավարից բացի միջոցառման վայրում կգործի.
● տեղեկատվական տաղավար, որտեղ ՀԿԽԸ կամավորները կլուսաբանեն օրվա խորհուրդը` անցորդներին տրամադրելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի վերաբերյալ նյութեր, խրախուսելով նրանց կրել կարմիր ժապավեն և մասնակցել տաղավարներում իրականացվող միջոցառումներին,
● հիշատակման ծածկոցի («Քվիլթ») տաղավար, որտեղ մասնակիցները, միացնելով կտորները կստանան ծածկոց, որի յուրաքանչյուր կտոր նվիրված կլինի ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին,
● քննարկման տաղավար, որտեղ անցորդներին հնարավորություն կտրվի արտահայտել իրենց կարծիքը, ամփոփել օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունն ու տպավորությունները:
Մայիսի երրորդ կիրակին՝ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մայիսի 18-ին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը, կազմակերպում է մոմավառության երթ:
Երթը կմեկնարկի ժ.18:30-ին` ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակից և կընթանա հետևյալ երթուղով. Պարոնյան փող. - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փող. – Հանրապետության հրապարակ - Աբովյան փող. - Հյուիսային պողոտա – Սայաթ-Նովա փող. – Կոմիտասի անվան պետական անվան կոնսերվատորիայի այգի:
Ժ. 20:00-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող այգում կկայանա մոմավառության արարողություն` դասական երաժշտության ուղեկցությամբ:
Մոմավառության տաղավարից բացի միջոցառման վայրում կգործի.
● տեղեկատվական տաղավար, որտեղ ՀԿԽԸ կամավորները կլուսաբանեն օրվա խորհուրդը` անցորդներին տրամադրելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի վերաբերյալ նյութեր, խրախուսելով նրանց կրել կարմիր ժապավեն և մասնակցել տաղավարներում իրականացվող միջոցառումներին,
● հիշատակման ծածկոցի («Քվիլթ») տաղավար, որտեղ մասնակիցները, միացնելով կտորները կստանան ծածկոց, որի յուրաքանչյուր կտոր նվիրված կլինի ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին,
● քննարկման տաղավար, որտեղ անցորդներին հնարավորություն կտրվի արտահայտել իրենց կարծիքը, ամփոփել օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունն ու տպավորությունները:
Միջոցառումը կավարտվի ժ. 21:30-ին: