Քաղաքական

17.05.2014 16:50


Լ.Զուրաբյան. «Մենք մերժում ենք այս իշխանությունների կողմից որևէ կառավարություն ձևավորելու իրավունքը»

Լ.Զուրաբյան. «Մենք մերժում ենք այս իշխանությունների կողմից որևէ կառավարություն ձևավորելու իրավունքը»

ԱԺ քառյակի նիստից հետո, որը այս անգամ կայացավ ՀաԿ խմբակցությունում, նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բացի հիմնական օրակարգի մասին ոխսելուց պատասխանեց նաև լրագրողներին հուզող այլ հարցերի նույնպես:

Մասնավորապես լրագրողների այն հարցին, թե քառյակը ուներ կուտակային հետ կապված նախագիծ և երբ է այն դրվելու քննարկամն: Ի պատասխան Լևոն Զուրաբյանն ասաց, որ քառյակն ունի ընդհանուր համաձայնություն, որ նախագիծը կդրվի շրջանառության մեջ, բայց կոնկրետ երբ դեռ չեն որոշել և դա ինչ-որ իմաստով կապված է նաև այն իրավիճակի հետ, որ կստեղծվի կուտակայինի այս պարտադիրի իրականացման շուրջ, և չորս քաղաքական ուժերը ըստ դրա էլ կհրավիրեն արտահերթ նիստ։

«Կառավարության բերած նախագիծը մենք չենք համարում բավարար, մենք ունենք ալտերնատիվ նախագիծ, որը այս պահին մեր կարծիքով համահունչ է ժողովրդի պահանջներին : Այս նախագիծը մենք մոտ օրերին հավելյալ որոշումը ընդունելուց հետո, կդնենք արտահերթ նիստին»,- ասա Զուրաբյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե կան արդյոք հակասություններ քառյակի ներսում` կապված կառավարության ծրագրի հետ: Լևոն Զուրաբյանն էլ ի պատասխան ասաց, որ իրենք երբեք հանրությանը չեն ներկայացնում իրենց հակասությունները այլ ներկայացնում են իրենց համաձայնությունները:

Նա նշեց, որ տարաձայնություններ բնականաբար լինում են, բայց որտեղ որ իրենք հասնում ենք միասնական դիրքորոշման այդ մասին հայտնում են:

«Ես չեմ ցանկանում հիմա խոսել, որ խմբակցությունը որ դիրքորոշման վրա է: Ես կարող եմ այդ առումով խոսել միայն Կոնգրեսի անունից: Կոնգրեսի դիրքորոշումը հետևյալն է` մենք ընդհանրապես համարում ենք, որ կեղծված ընտրություններով ձևավորված իշխանությունը ընդհանրապես որևէ իրավուքն չունի ձևավորել կառավարություն Հայաստանում: Այս իշխանությունը սպառված է, այս իշխանությունը ցույց է տվել իր կոռումպացվածությունը, իր ոչ կոմպետենտությունը, նա ձախողել է բոլոր ծրագրերը և իրավունք չունի ընդհանրապես ձևավորել կառավարություն: Ընդհանրապես մենք մերժում ենք ոչ թե այս կառավարութունը, այլ ընդհանրապես այս իշխանությունների կողմից որևէ կառավարություն ձևավորելու իրավունքը: Սա ՀԱԿ-ի մոտեցումն է»,- նշեց պատգամավորը:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը