Լրահոս

17.05.2014 22:27


Կանադայի ռեստորաններից մեկում դաստիարակված երեխաներին զեղչեր են առաջարկվում

Կանադայի ռեստորաններից մեկում դաստիարակված երեխաներին զեղչեր են առաջարկվում

Ճապոնական «Կարինո» փոքրիկ ռեստորանը գտնվում է Կանադայի Կալգարի նահանգի հյուսիս–արևելքում։ Ալիսիա Ուելշն ու նրա ամուսինը՝ Դեյլին, որոշել են այնտեղ Մայրության օրը նշել՝ իրենց հետ վերցնելով փոքրիկ աղջկան։ Հաշվի մեջ նշված է եղել. «Դաստիարակված երեխա՝ -5%»:

«Ես երբեք նման բան չեմ տեսել,–պատմել է Ալիսիան CBC հեռուստաընկերությանը,–դա հիանալի անակնկալ էր՝ ի լրացում շատ լավ ճաշի»։

Հաստատության սեփականատեր Տոշի Կարինոն հաղորդել է հեռուստաընկերությանը, որ երեխաների լավ վարքի համար զեղչը մոտ մեկ տարի է գործում։

«Ռեստորանը շատ փոքր է՝ մոտ 35 մարդու համար, սեղանների միջև շատ կարճ տարածությունով»,– ասել է նա՝ պարզաբանելով՝ ինչու են դաստիարակված երեխաներն այդքան կարևոր։

Տեղեկացնում է russian.rt.com–ը։

Այս խորագրի վերջին նյութերը