Տարբեր պատճառներով մեր աղբի գումարը կուտակվել ու հասել էր մոտ 14 հազար դրամի:
Ամիսներ առաջ բանկում վճարեցինք այդ գումարը: Բայց այսօր Հայփոստից հավար-հավարի տեղեկացրին, թե եկեք նամակ ունեք՝ ստացեք: Գնացինք ու մի ծանր փաթեթ առանք-բերեցինք տուն:
Բացեցինք եւ ի՞նչ տեսնենք. ուրեմն՝ մեր վարչական տարածքի ղեկավարը բան ու գործը թողած մեզ դատի է տվել ու դատարանից մի 15 էջանոց՝ լիքը օրենքների թվարկումներով թղթաթափոն է եկել, թե էսպես ու էսպես՝ աղբի վարձը չեք մուծել:
Նայեցի այդ ծանր ծրարին ու հիշեցի հայտնի ֆիլմը, որտեղ ասվում է՝ ընկեր, երկրում թղթի կրիզիս է:
Բայց պարզվում է, ՀՀ-ում թուղթն ափսոսող չկա: Մեր աղբի վճարի համար այնքան թուղթ են վատնել, որ հետո էլի դառնալու է զիբիլ: Աղբ:
Ինչեւէ:
Մի հասարակ բան պետք է աներ մեր վարչական տարածքի ղեկավարը կամ նրա իրավաբանական ծառայությունը: Մինչ դատարան դիմելն ընդամենը պետք է պարզեր՝ բանկում մենք վճարում կատարե՞լ ենք, թե՞ ոչ:
Սա չեն արել ու վազել են դատի տալու, որ դատարանն էլ մեզ հիշեցնի, թե ի՜նչ ահավոր վատ բան է հարկեր, տուրքեր ու էլի չգիտեմ ինչեր չմուծելը:
Տո՛ գնացեք, դատի տվեք ստվերում գործող այն պաշտոնյա–տնտեսվարողներին, որ իշխանության «դաբրոյով» հարկեր չեն մուծում:
Մեզ դատի եք տալիս, որ ի՞նչ անեք:
Այն էլ՝ նախապես չպարզելով, որ մենք վճարել ենք գումարը:
Ա՛յ, տնաշեններ, էդ մի «դափոն» թուղթը, որ վատնել եք, այդքան թուղթ ժամանակին հանճարեղ գրողները չունեին, որ սկսեին վեպ գրել...
Թղթի կրիզիս ու աղբի ավելցուկ
Այս երկրում ոչ ոք ոչ մի բանից խաբար չի:

Կիմա Եղիազարյան