Լրահոս

19.05.2014 11:49


Դատական դեպարտամենտը մարդկանցից ապօրինաբար տուրք է գանձում

Դատական դեպարտամենտը մարդկանցից ապօրինաբար տուրք է գանձում

Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցիցպետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքիհամաձայն՝ դատական գործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետականտուրք կարող է գանձվել բացառապես դատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերիպատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի տրամադրման համար: Նշվածդեպքերից բացի՝ որևէ այլ փաստաթղթերի պատճենների տրամադրման համար պետական տուրքիվճարման պահանջ ներկայացնելը ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրությունը:

Այս խնդրով Օմբուդսմենին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ: Օրինակ, մարդուց պահանջել են 48.200ՀՀ դրամ պետական տուրքի վճարում, իսկ մի շարք այլ անձանցից պահանջված պետական տուրքըբազմակի անգամ գերազանցել է նշված գումարը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանըկայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում, որտեղ հանգամանալից ներկայացված են բոլոր իրավական հիմնավորումները: Կից ներկայացվում է Խախտման Որոշումը:

Խնդիրը կարող է կարգավորվել համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում: Այսինքն, ակնկալվում է օրենքում կատարել այնպիսի փոփոխություն, ըստ որի նման տուրքի գանձումը կսահմանվի օրենքով: Ընդ որում, անհրաժեշտ է սահմանել, որ փաստաթղթերի տրամադրման համար գանձվեն բացառապես պատճենահանման փաստացի ծախսերը: Հուսով ենք, որ համապատասախան պետական մարմինները սեղմ ժամկետներում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի խնդիրը կարգավորվի իրավական ճանապարհով: Օմբուդսմենն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել խնդրի հետագա կարգավորման հարցում:

Մինչ համապատասխան օրենսդրական փոփոխությունը՝ Օմբուդսմենը հորդորում է դադարեցնել օրենքով չնախատեսված տուրքերի գանձումը:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը