Լրահոս

19.05.2014 20:37


Լիբիայում ապստամբության նոր ալիք է բարձրանում

Լիբիայում ապստամբության նոր ալիք է բարձրանում

«The Guardian»-ի փոխանցմամբ՝ Լիբիայի մայրքաղաք Տրիպոլիում հրթիռներով զինված գրոհայինները հարձակվել են խորհրդարանի շենքի վրա։ Հարձակման հետևանքով պատգամավորները ստիպված են եղել դիմել փախուստի։

Գրոհայինները հայտարարել են, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցվում է, և որ այն կգործի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Լիբիայում բռնությունների նոր ալիքի հետևում կանգնած գեներալ Խալիֆ Հիֆտարիի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել են պաշտոնանկ արված գեներալին հավատարիմ զինյալները, ովքեր Լիբիայի ազգային բանակի ոչ կանոնավոր զորքերի ներկայացուցիչներ են։

Աղբյուրը հավելում է, որ Հիֆտարը ղեկավարել է ընդդիմադիր ուժերին 2011թ. «Արաբական գարնան» ժամանակ՝ տապալելով Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամմար Քադդաֆիին։ Այժմ նա ցանկանում է իշխանությունից հեռացնել «ահաբեկիչներից կազմված» երկրի նոր կառավարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը