Բիզնեսի համար ստեղծվող հավասար դաշտի ու ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին շատ է խոսվել։ Հիմա էլ է խոսվում, սակայն իրերն իրենց անվանումներով չեն կոչվում։
Ի՞նչ է նշանակում հավասար դաշտ։ Ուզում են ասել, որ բոլորը հավասա՞ր են լինելու օրենքի առաջ։ Բայց հարց է առաջանում՝ արդյոք այդ օրենքը լա՞վն է։
Ինչո՞ւ պետք է, օրինակ, սուպերմարկետն ու սովորական խանութը, որի տարեկան շրջանառությունը մի փոքր գերազանցում է 58 միլիոն դրամը, գտնվեն նույն հարկման ռեժիմում։ Մեզ պետք է, ուրեմն, ոչ թե հավասար հարկային դաշտ, այլ պրոգրեսիվ հարկման համակարգ։
Փոքր բիզնեսին կարելի է (ժամանակավորապես) ազատել հարկերից, քանզի այդ տիրույթի ֆիսկալ օգուտը չնչին է, բայց նրանց այս պահին հարկերից ազատ թողնելով՝ կարելի է լուրջ սոցիալական էֆեկտ ստանալ, մինչև որ երկիրը դուրս գաՍերժ և Տիգրան Սարգսյանների «բարեշրջիչ» հարվածներից։
Ինչ վերաբերում է ստվերին, ապա դա էլ շատ հարաբերական ու ծամծմված հասկացություն է։
Չգիտես՝ ինչու, ընդունված է բյուջեի մուտքերից միայն խոսելը (դա ձեռնտու է կառավարությանը), բայց ճիշտը ծախսերից սկսելն է։ Եթե դու որևէ ապրանք կամ ծառայություն ես գնում, ապա դրա դիմաց վճարում ես միայն համապատասխան որակական ու այլ հատկանիշների առկայության դեպքում։ Դու գիտես, թե ինչ ես գնել, ու ինչի դիմաց ես վճարում։
Իշխանությունները ՀՀ քաղաքացիներին և բիզնես դաշտին կոչ են անում և ստիպում վճարել հարկերը, բայց չեն ապահովում ծառայությունների այն որակը, որի համար վճարում ենք։ Հետևաբար, ստվերը թող նախ պետական համակարգում վերացնեն, ապա նոր միայն պահանջեն մյուսներից։
Եկեք խնդրին նայենք հարկատուի աչքերով։ Պատկերացրե՛ք մի այսպիսի իրավիճակ. միջին վիճակագրական բիզնեսմենը կամ խոշոր ձեռնարկատերը, այսինքն՝ հարկատուն, տանը նստած հեռուստացույց է նայում կամ համացանցի մեջ է «ման գալիս» և հանկարծ իմանում է, որ իր վճարած հարկերից իշխանությունը «զռռացող» չարաշահումներ է թույլ տվել պետական գնումների ոլորտում, Տիգրան Սարգսյանը «ատկատներ» է արել, իսկ նրա նախարար սանիկը՝ «չերեզ» Կիպրոս լվացել է բյուջետային միջոցները։
Նույն հարկատուն լսում է նաև Վերահսկիչ պալատի հաշվետվությունը և իմանում, որ բյուջեի 2/3–ը ռիսկային գոտում է, և կա «ափաշքարա» թալան, բայց նաև լսում է, որ Սերժ Սարգսյանը բարկանում է ոչ թե թալանչիների, այլ Իշխան Զաքարյանի վրա՝ թալանի մասին իմանալու և հրապարակավ հայտնելու համար։
Հարկատուն իմանում է, որ մեր երկրի տնտեսության հերն անիծած Տիգրան Սարգսյանին ոչ թե դատախազություն են տանում, այլ շնորհակալություն են հայտնում և ուղարկում դեսպան՝ թալանածը վայելելու։
Հարկատուն տեսնում է, որ իր վճարած հարկերից նախագահականում հազարավոր լիտրերով կոնյակ են խմում, «կայֆերի» վրա ծախսեր են անում, Տիգրան Սարգսյանը «չարթերային» տարբերակով է շրջագայում, Սերժ Սարգսյանը սրան–նրան լավություն անելու համար բյուջեից է փող դուրս գրում (անգամ քաղաքական հաճախորդներին է բյուջեից փող տալիս «ուսը» բուժելու համար), իսկ Նունե Եսայանը կլկլացնում է ու շաբաշ ստանում հարկատուների հաշվին և այլն, և այլն, և այլն։
Նման բաներ տեսնելուց ու լսելուց հետո հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է հարկ տանք մի իշխանության, որը մսխում է բյուջեն ու դեռ մի բան էլ դրսից բերած վարկերն է քամուն տալիս։
Առաջինը, որ գալիս է հարկատուի և քաղաքացու մտքին նման բաներ իմանալուց հետո, հարկերը թաքցնելն է, և դա նորմալ ռեակցիա է։ Այլ կերպ ասած՝ քանի դեռ Տիգրան Սարգսյանը չի կանգնել դատարանի առաջ, ապա յուրաքանչյուր հարկատու՝ փոքրից մինչև խոշոր, բարոյական իրավունք ունի թաքցնել իր հարկերը։
Եթե աչքիդ առաջ գանձագողություն է կատարվում, և վճարածդ հարկերը ծախսվում են աղաղակող չարաշահումներով, նաև՝ գաղտնի (վերջերս օրենք ընդունվեց, որ պետական պաշտոնյաներին վերաբերող ծախսերը գաղտնի են պահվելու, ըստ ամենայնի՝ որպեսզի հարկատուներս ավելորդ հարցեր չտանք ու չիմանանք, թե ուր են գնում մեր մուծած փողերը), ապա ինչո՞ւ պետք է փող տաս թալանչիներին։
Ավելի բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող հարկատուն էլ բյուջետային թալանի փաստն արձանագրելուց հետո մտածում է իշխանություններին հեռացնելու ու նոր համակարգ ձևավորելու մասին։
Ահա այսպիսի բնույթ ունի ստվերի դեմ պայքարը։ Առայժմ հաղթում են Սերժ Սարգսյանը և իր շրջապատը, քանզի մնում են աթոռին։ Բայց, մյուս կողմից էլ, պետք է արձանագրել նաև հանրության հաղթանակը, այն է՝ Տիգրան Սարգսյանի հեռացումը։
Նախկին վարչապետի հեռացմամբ լուրջ հարված է հասցվել Սերժ Սարգսյանի կոռուպցիոն սխեմաներին ու «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրերին, սակայն դեռ չկա ամբողջական հաղթանակ։ Քաղաքական ուժերն ու բուրժուազիան հենց այս ուղղությամբ պետք է աշխատեն։
Եվ այսպես, ստվերի դեմ պայքարը պետք է սկսել ոչ թե բիզնես դաշտից, այլ բյուջետային ծախսերի համակարգից և իշխանական բուրգի վերնախավից։
Հավասար դաշտն ու ստվերը
Բիզնեսի համար ստեղծվող հավասար դաշտի ու ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին շատ է խոսվել։ Հիմա էլ է խոսվում, սակայն իրերն իրենց անվանումներով չեն կոչվում։
Ի՞նչ է նշանակում հավասար դաշտ։ Ուզում են ասել, որ բոլորը հավասա՞ր են լինելու օրենքի առաջ։ Բայց հարց է առաջանում՝ արդյոք այդ օրենքը լա՞վն է։
Ինչո՞ւ պետք է, օրինակ, սուպերմարկետն ու սովորական խանութը, որի տարեկան շրջանառությունը մի փոքր գերազանցում է 58 միլիոն դրամը, գտնվեն նույն հարկման ռեժիմում։ Մեզ պետք է, ուրեմն, ոչ թե հավասար հարկային դաշտ, այլ պրոգրեսիվ հարկման համակարգ։
Փոքր բիզնեսին կարելի է (ժամանակավորապես) ազատել հարկերից, քանզի այդ տիրույթի ֆիսկալ օգուտը չնչին է, բայց նրանց այս պահին հարկերից ազատ թողնելով՝ կարելի է լուրջ սոցիալական էֆեկտ ստանալ, մինչև որ երկիրը դուրս գա Սերժ և Տիգրան Սարգսյանների «բարեշրջիչ» հարվածներից։
Ինչ վերաբերում է ստվերին, ապա դա էլ շատ հարաբերական ու ծամծմված հասկացություն է։
Չգիտես՝ ինչու, ընդունված է բյուջեի մուտքերից միայն խոսելը (դա ձեռնտու է կառավարությանը), բայց ճիշտը ծախսերից սկսելն է։ Եթե դու որևէ ապրանք կամ ծառայություն ես գնում, ապա դրա դիմաց վճարում ես միայն համապատասխան որակական ու այլ հատկանիշների առկայության դեպքում։ Դու գիտես, թե ինչ ես գնել, ու ինչի դիմաց ես վճարում։
Իշխանությունները ՀՀ քաղաքացիներին և բիզնես դաշտին կոչ են անում և ստիպում վճարել հարկերը, բայց չեն ապահովում ծառայությունների այն որակը, որի համար վճարում ենք։ Հետևաբար, ստվերը թող նախ պետական համակարգում վերացնեն, ապա նոր միայն պահանջեն մյուսներից։
Եկեք խնդրին նայենք հարկատուի աչքերով։ Պատկերացրե՛ք մի այսպիսի իրավիճակ. միջին վիճակագրական բիզնեսմենը կամ խոշոր ձեռնարկատերը, այսինքն՝ հարկատուն, տանը նստած հեռուստացույց է նայում կամ համացանցի մեջ է «ման գալիս» և հանկարծ իմանում է, որ իր վճարած հարկերից իշխանությունը «զռռացող» չարաշահումներ է թույլ տվել պետական գնումների ոլորտում, Տիգրան Սարգսյանը «ատկատներ» է արել, իսկ նրա նախարար սանիկը՝ «չերեզ» Կիպրոս լվացել է բյուջետային միջոցները։
Նույն հարկատուն լսում է նաև Վերահսկիչ պալատի հաշվետվությունը և իմանում, որ բյուջեի 2/3–ը ռիսկային գոտում է, և կա «ափաշքարա» թալան, բայց նաև լսում է, որ Սերժ Սարգսյանը բարկանում է ոչ թե թալանչիների, այլ Իշխան Զաքարյանի վրա՝ թալանի մասին իմանալու և հրապարակավ հայտնելու համար։
Հարկատուն իմանում է, որ մեր երկրի տնտեսության հերն անիծած Տիգրան Սարգսյանին ոչ թե դատախազություն են տանում, այլ շնորհակալություն են հայտնում և ուղարկում դեսպան՝ թալանածը վայելելու։
Հարկատուն տեսնում է, որ իր վճարած հարկերից նախագահականում հազարավոր լիտրերով կոնյակ են խմում, «կայֆերի» վրա ծախսեր են անում, Տիգրան Սարգսյանը «չարթերային» տարբերակով է շրջագայում, Սերժ Սարգսյանը սրան–նրան լավություն անելու համար բյուջեից է փող դուրս գրում (անգամ քաղաքական հաճախորդներին է բյուջեից փող տալիս «ուսը» բուժելու համար), իսկ Նունե Եսայանը կլկլացնում է ու շաբաշ ստանում հարկատուների հաշվին և այլն, և այլն, և այլն։
Նման բաներ տեսնելուց ու լսելուց հետո հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է հարկ տանք մի իշխանության, որը մսխում է բյուջեն ու դեռ մի բան էլ դրսից բերած վարկերն է քամուն տալիս։
Առաջինը, որ գալիս է հարկատուի և քաղաքացու մտքին նման բաներ իմանալուց հետո, հարկերը թաքցնելն է, և դա նորմալ ռեակցիա է։ Այլ կերպ ասած՝ քանի դեռ Տիգրան Սարգսյանը չի կանգնել դատարանի առաջ, ապա յուրաքանչյուր հարկատու՝ փոքրից մինչև խոշոր, բարոյական իրավունք ունի թաքցնել իր հարկերը։
Եթե աչքիդ առաջ գանձագողություն է կատարվում, և վճարածդ հարկերը ծախսվում են աղաղակող չարաշահումներով, նաև՝ գաղտնի (վերջերս օրենք ընդունվեց, որ պետական պաշտոնյաներին վերաբերող ծախսերը գաղտնի են պահվելու, ըստ ամենայնի՝ որպեսզի հարկատուներս ավելորդ հարցեր չտանք ու չիմանանք, թե ուր են գնում մեր մուծած փողերը), ապա ինչո՞ւ պետք է փող տաս թալանչիներին։
Ավելի բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող հարկատուն էլ բյուջետային թալանի փաստն արձանագրելուց հետո մտածում է իշխանություններին հեռացնելու ու նոր համակարգ ձևավորելու մասին։
Ահա այսպիսի բնույթ ունի ստվերի դեմ պայքարը։ Առայժմ հաղթում են Սերժ Սարգսյանը և իր շրջապատը, քանզի մնում են աթոռին։ Բայց, մյուս կողմից էլ, պետք է արձանագրել նաև հանրության հաղթանակը, այն է՝ Տիգրան Սարգսյանի հեռացումը։
Նախկին վարչապետի հեռացմամբ լուրջ հարված է հասցվել Սերժ Սարգսյանի կոռուպցիոն սխեմաներին ու «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրերին, սակայն դեռ չկա ամբողջական հաղթանակ։ Քաղաքական ուժերն ու բուրժուազիան հենց այս ուղղությամբ պետք է աշխատեն։
Եվ այսպես, ստվերի դեմ պայքարը պետք է սկսել ոչ թե բիզնես դաշտից, այլ բյուջետային ծախսերի համակարգից և իշխանական բուրգի վերնախավից։
Մի խոսքով, պետք է գլխից բռնել։
Կարեն Հակոբջանյան