Լրահոս

19.05.2014 13:16


Այսօր ԱԺ–ն քննարկելու է ԿԲ նախագահ նշանակելու հարցը

Այսօր ԱԺ–ն քննարկելու է ԿԲ նախագահ նշանակելու հարցը

ՀՀ Ազգային ժողովն այսօր սկսելու է քննարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի նշանակման հարցը։ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում առաջադրել է ՀՀ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը։

Թեկնածուների առաջադրումից և քառօրյա նիստում քննարկումներից հետո ԿԲ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու փակ գաղտնի քվեարկության ձևաչափով։

Ըստ ՀՀ սահմանադրության՝ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Կենտրոնական բանկի նախագահ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը