Լրահոս

19.05.2014 20:18


Աջակցություն սիրիահայերի եկամտաբեր գործունեության զարգացմանը

Աջակցություն սիրիահայերի եկամտաբեր գործունեության զարգացմանը

Մայիսի 20-ին՝ ժամը 17:00 – 19:00-ին, Շ. Ազնավուրի անվան հրապարակումՄոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ) Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած և դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը կներկայացնեն իրենց արտադրանքն ու հմտությունները:

Տոնավաճառի այցելուները հնարավորություն կունենան համտեսելու և գնելու քաղցրավենիք, ձեռագործ աշխատանքներ և ծանոթանալու տարբեր ոլորտների մասնագետների հետ. այս նախաձեռնությունն այցելուներին անհրաժեշտ տեղեկություն կտա սիրիահայերի աշխատանքի վերաբերյալ՝ տեսանելի դարձնելով այն, իսկ վերջիններիս համար իրենց գործունեությունն ընդլայնելու խթան կհանդիսանա:

Այս խորագրի վերջին նյութերը