Լրահոս

19.05.2014 13:50


Հ. Մադոյան. «ՄԻԱՎ-ից մահանալն արդեն անհեթեթություն է»

Հ. Մադոյան. «ՄԻԱՎ-ից մահանալն արդեն անհեթեթություն է»

«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի» համակարգող Հովհաննես Մադոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այսօր մարդիկ վախենում են հետազոտվել, մինչդեռ, ըստ նրա, ՄԻԱՎ-ից մահանալն արդեն անհեթեթություն է. դրա ախտորոշումն ու բուժումն այսօր աշխարհում զգալի առաջընթացի են հասել:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանի խոսքերով էլ՝ ՄԻԱՎ վարակից մահացության հիմնական պատճառներն ուշ ախտորոշումն ու բուժումն են.

«Մարդիկ վախենում են շրջապատից խտրական վերաբերմունքի արժանանալու համար»:

Բախոսների տվյալներով՝ 1988-ից մինչև 2014թ. ապրիլի 30-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք, որոնցից 238-ը՝ 2013 թվականի ընթացքում: ՄԻԱՎ վարակակիրների 70 %-ը կազմում են արական սեռի ներկայացուցիչները (1206 մարդ), 30%-ը՝ կանայք (524), վարակի 36 դեպք է արձանագրվել երեխաների մոտ:

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (61%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (30%):

Այս խորագրի վերջին նյութերը