Լրահոս

19.05.2014 22:29


Ուկրաինան միջազգային արբիտրաժային դատարան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել

Ուկրաինան միջազգային արբիտրաժային դատարան է դիմել՝ վիճարկելով Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի սակագնի միակողմանի վերանայումը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը՝ հյուընկալվելով «ՏՍՆ. շաբաթ» հաղորդմանը։ Նա հայտարարել է. թե «գազային շանտաժը Ուկրաինայի և այլ երկրների վրա ճնշում գործադրելու Ռուսաստանի սիրելի ձևաչափերից մեկն է»։

«Ուկրաինան դիմել է միջազգային արբիտրաժային դատարան, որպեսզի վերջ տա այն ձևաչափին, երբ Ռուսաստանն անընդհատ միակողմանի ձևով վերանայում է գազի սակագները»,–ասել է Տուրչինովը։

Այս խորագրի վերջին նյութերը