«Թռար ստուց». Շուշան Պետրոսյանը կոպտել և անբարոյական է անվանել լրագրողներին (տեսանյութ)
Այսօր ԱԺ–ում, երբ «Ազատություն» ՌԿ լրագրողը մոտեցել է ՀՀԿ–ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին հարց տալու, նա պահանջել է անջատել ձայնագրիչը և հայտարարել. «Դուքբոլորդանբարոյականներեք»։
Սրանով նա չի սահմանափակվել և շարունակել է վիրավորանքների շարքը, իսկ երբ խոսակցությանը միջամտել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողը, վերջինին Շուշան Պետրոսյանը կոպտել է. «Թռա՛րստուց»։
Այս միջադեպը ԱԺ–ում հավատարմագրված լրագրողների մեծ մասի վրդովմունք է առաջացրել։ Նրանք սկսել են քննարկել Էթիկայի հանձնաժողով դիմելու համար ստորագրահավաք սկսելու հարցը։
Իսկ մինչ այդ լրագրողների մի ստվար խումբ գնացել է Շուշան Պետրոսյանի աշխատասենյակ՝ նրանից բացատրություն պահանջելու։
Պարզվել է, սակայն, որ նա տեղում չէ, իսկ ճանապարհին լրագրողներին հանդիպած ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողներին խնդրել է տեղի ունեցածն իզուր չբարդացնել։
–Երևի տրամադրություն չի ունեցել,–իր գործընկերուհուն արդարացրել է Կ. Աճեմյանը։
«Թռար ստուց». Շուշան Պետրոսյանը կոպտել և անբարոյական է անվանել լրագրողներին (տեսանյութ)
Այսօր ԱԺ–ում, երբ «Ազատություն» ՌԿ լրագրողը մոտեցել է ՀՀԿ–ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին հարց տալու, նա պահանջել է անջատել ձայնագրիչը և հայտարարել. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»։
Սրանով նա չի սահմանափակվել և շարունակել է վիրավորանքների շարքը, իսկ երբ խոսակցությանը միջամտել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողը, վերջինին Շուշան Պետրոսյանը կոպտել է. «Թռա՛ր ստուց»։
Այս միջադեպը ԱԺ–ում հավատարմագրված լրագրողների մեծ մասի վրդովմունք է առաջացրել։ Նրանք սկսել են քննարկել Էթիկայի հանձնաժողով դիմելու համար ստորագրահավաք սկսելու հարցը։
Իսկ մինչ այդ լրագրողների մի ստվար խումբ գնացել է Շուշան Պետրոսյանի աշխատասենյակ՝ նրանից բացատրություն պահանջելու։
Պարզվել է, սակայն, որ նա տեղում չէ, իսկ ճանապարհին լրագրողներին հանդիպած ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողներին խնդրել է տեղի ունեցածն իզուր չբարդացնել։
–Երևի տրամադրություն չի ունեցել,–իր գործընկերուհուն արդարացրել է Կ. Աճեմյանը։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am