Ո՞րը կգործի՝ դիմադրության ուժի՞, թե՞ ազատ անկման օրենքը
Հանրապետական կուսակցությունը ցանկանում է ևս 10 տարի լինել իշխանություն։ Ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ի «անտուրաժով» ուզում է մի 10 տարի էլ «բարեշրջել» Հայաստանը ու մի այդքան էլ Ամանորի գիշերը զբաղեցնել հեռուստատեսային եթերը։ Մեղմ ասած՝ երկրի համար խիստ վտանգավոր ցանկություն։
«Եթե 80%-նէլդեմլինի, անելուենք»,– հայտարարում է Սերժ Սարգսյանը։
Բոլոր առումներով Հայաստանի և նրա քաղաքացիների շահերը ջարդող մտադրություն։
Ի՞նչ արեց Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ–ն անցած 6 տարում։ Բոլորս տեսնում ենք։
Ի՞նչ կլինի, եթե այսպես ևս 10 տարի շարունակվի։ Բոլորս հասկանում ենք։
Ըստ գործող իշխանության՝ չի տեսնում կամ չի հասկանում 20%–ը։ Ինչը ևս խիստ կասկածելի է։ Բայց էականը դա չէ։
Ո՞րն է իրականում ՀՀԿ–ի ռեսուրսը, կամ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի ռեսուրսը։ Ի՞նչ մեխանիզմներով է նա պատրաստվում հաստատել իր մենիշխանությունը՝ ինտրիգներո՞վ, հաճախորդացմա՞մբ, դրսի պարտքերի ավելացման հաշվին թոշակներ բաժանելո՞վ, «և, և»-ո՞վ...
Իրականում, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ–ի ռեսուրսները սպառված են։ Այն վաղուց նստած է կոտրած տաշտակի առաջ։ Իշխանությունը պահպանվում է բացառապես իներցիայի հաշվին։ Իներցիոն շարժումը կանգնեցնելու համար անհրաժեշտ է դիմադրության ուժ (Ֆիզիկա, 7-րդ դասարան): Իրականում այն կա, սակայն դիմադրության ուժի արդյունավետությունը պետք է արագ տեմպերով բարձրանա։ Հակառակ դեպքում Հայաստանի պարագայում գործելու է միայն մեկ՝ ազատ անկման օրենքը։
Ո՞րը կգործի՝ դիմադրության ուժի՞, թե՞ ազատ անկման օրենքը
Հանրապետական կուսակցությունը ցանկանում է ևս 10 տարի լինել իշխանություն։ Ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ի «անտուրաժով» ուզում է մի 10 տարի էլ «բարեշրջել» Հայաստանը ու մի այդքան էլ Ամանորի գիշերը զբաղեցնել հեռուստատեսային եթերը։ Մեղմ ասած՝ երկրի համար խիստ վտանգավոր ցանկություն։
«Եթե 80%-ն էլ դեմ լինի, անելու ենք»,– հայտարարում է Սերժ Սարգսյանը։
Բոլոր առումներով Հայաստանի և նրա քաղաքացիների շահերը ջարդող մտադրություն։
Ի՞նչ արեց Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ–ն անցած 6 տարում։ Բոլորս տեսնում ենք։
Ի՞նչ կլինի, եթե այսպես ևս 10 տարի շարունակվի։ Բոլորս հասկանում ենք։
Ըստ գործող իշխանության՝ չի տեսնում կամ չի հասկանում 20%–ը։ Ինչը ևս խիստ կասկածելի է։ Բայց էականը դա չէ։
Ո՞րն է իրականում ՀՀԿ–ի ռեսուրսը, կամ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի ռեսուրսը։ Ի՞նչ մեխանիզմներով է նա պատրաստվում հաստատել իր մենիշխանությունը՝ ինտրիգներո՞վ, հաճախորդացմա՞մբ, դրսի պարտքերի ավելացման հաշվին թոշակներ բաժանելո՞վ, «և, և»-ո՞վ...
Իրականում, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ–ի ռեսուրսները սպառված են։ Այն վաղուց նստած է կոտրած տաշտակի առաջ։ Իշխանությունը պահպանվում է բացառապես իներցիայի հաշվին։ Իներցիոն շարժումը կանգնեցնելու համար անհրաժեշտ է դիմադրության ուժ (Ֆիզիկա, 7-րդ դասարան): Իրականում այն կա, սակայն դիմադրության ուժի արդյունավետությունը պետք է արագ տեմպերով բարձրանա։ Հակառակ դեպքում Հայաստանի պարագայում գործելու է միայն մեկ՝ ազատ անկման օրենքը։
Վախթանգ Մարգարյան