Մայիսի 18-ին տեղի ունեցան Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության վերջին տուրի հանդիպումները, որոնց արդյունքում վերջնականորեն ձևավորվեց մրցանակային եռյակը: «Բանանցը» արդեն նախօրոք ապահովել էր չեմպիոնությունը: Երկրորդ տեղ զբաղեցրեց Գյումրիի «Շիրակը», իսկ «Միկան» գրավեց երրորդ տեղը:
«Բանանցը» 28 խաղում վաստակեց 50 միավոր՝ տանելով 14 հաղթանակ, 8 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և պարտվելով 6 խաղում: Այդ հանդիպումներում «Բանանցը» խփեց 38 և բաց թողեց 23 գնդակ: Այսպիսով, թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Մինչ այդ «Բանանցը» 4 անգամ (2003, 2006. 2007, 2010) դարձել էր երկրորդ, ևս 5 անգամ՝ երրորդ մրցանակակիր (1992, 1993, 2002, 2004, 2005): «Բանանցը» 2 անգամ դարձել է նաև Հայաստանի գավաթակիր (1992, 2007):
«Շիրակը» 28 խաղում վաստակեց 47 միավոր՝ տանելով 13 հաղթանակ, 8 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և պարտվելով 7 խաղում: Այդ հանդիպումներում «Շիրակը» խփեց 48 և բաց թողեց 31 գնդակ: Այսպիսով, թիմն իր պատմության մեջ 6-րդ անգամ դաևձավ Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր: Մինչ այդ գյումրեցիները նմանատիպ հաջողության էին հասել 1993, 1995-1996, 1997, 1998 և 2002 թվականներին: «Շիրակը» 4 անգամ (1992, 1994, 1999, 2012-2013) դարձել է Հայաստանի չեմպիոն, ևս 2 անգամ՝ երրորդ մրցանակակիր (2000, 2003): «Շիրակը» 1 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2011/2012), ևս 4 անգամ՝ Հայաստանի սուպերգավաթակիր (1997, 2000, 2003, 2013):
«Միկան» 28 խաղում վաստակեց 47 միավոր՝ տանելով 12 հաղթանակ, 11 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և պարտվելով 5 խաղում: Այդ հանդիպումներում «Միկան» խփեց 36 և բաց թողեց 27 գնդակ: Այսպիսով, թիմն իր պատմության մեջ 3-րդ անգամ դաևձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր: Մինչ այդ թիմը նմանատիպ հաջողության էր հասել 2006 և 2007 թվականներին: «Միկան» 4 անգամ դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2004, 2005, 2009, 2012-2013): «Միկան» 6 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2000, 2001, 2003, 2005, 2006, 2011), ևս 2 անգամ՝ Հայաստանի սուպերգավաթակիր (2005, 2012):
«Բանանցը»՝ չեմպիոն, «Շիրակը»՝ արծաթե, «Միկան»՝ բրոնզե մեդալակիր