Լրահոս

19.05.2014 15:55


Սերգեյ Դանիելյան. «Որքանո՞վ է հաճելի ճիճվի կարգավիճակով ապրելը»

Սերգեյ Դանիելյան. «Որքանո՞վ է հաճելի ճիճվի կարգավիճակով ապրելը»

«Ուզում եմ հարցնել մեր արվեստագետներին` որքանո՞վ է հաճելի ճիճվի կարգավիճակով ապրելը։ 30-40 տարի մարդուն բանի տեղ չեն դնում, չեն հետաքրքրվում, թե ինչպես և ինչով է ապրում` մեկ էլ հանկարծ` վաստակավորի կոչում են տալիս ու բոլոր հարցերը լուծում: Այդ կոչումները մեզ Սովետից են մնացել, պատկերացնո՞ւմ եք` Ֆելինին Իտալիայի ժողովրդական արտիստ լիներ:Ինչի՞ համար են այդ կոչումները բաժանում` մարդ բան չի հասկանում, առավել ևս, որ ժողովրդականների 80%–ն անգամ մասնագիտորեն անպիտան են»,-այսօրվա ասուլիսին, անդրադառնալով ԱԺ-ում կոչումների, մեդալների հետ կապված հարցի քննարկմանն, ասել է դերասան Սերգեյ Դանիելյանը: Նա ընդգծեց, որ ընդհանրապես դեմ է բոլոր տեսակի կոչումներին, քանի որ դրանք արվեստագետներին փչացնելու միջոց են: ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ նշեց, որ ԱԺ-ն կարևոր հարցերը թողած` կոչումներն է քննարկում։ Իսկ ընդհանուր առմամբ՝ Ծատուրյանը կողմ է կոչումների գոյությանը, և ողջունելի է համարում, որ դրանք տալիս են նաև երիտասարդներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը