Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ–ում քննարկվում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ նշանակելու հարցը։ Այդ պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը։
Իր ելույթում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ի թիվս բազում այլ խնդիրների՝ հանրության շրջանում առկա է նաև բանկային համակարգից դժգոհությունը։
–Որ սրահում, որտեղ կլինեն գյուղացիական տնտեսության, փոքր և միջին ձեռնարկությունների ներակյացուցիչներ, չի լինի մեկը, ով կքած չլինի վարկերի տակ։ Հսկայական թիվ են կազմում մարդիկ, ովքեր չկարողանալով մարել աննախադեպ բարձր վարկային տոկոսները՝ արտագաղթում են՝ տունն ու ունեցվածքը գրավի տակ դնելով,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա վարկային բարձր տոկոսադրույքներն անտրաբանական է համարում՝ ընդգծելով, որ Հայաստանի բանկային համակարգն ուղղակիորեն իր պորտալարով պետք է կապակված լիներ տնտեսության հետ.
–Բայց հասկանալի չէ, որ մատնանշվող կայացած բանկային համակարգի պայմաններում, այսօր ունենք օրեցօր փլուզվող տնտեսություն։ Փորձագետների կարծիքով՝ Հայաստանում բանկային համակարգն աշխատում է լոմբարդի՝ վաշխառության փիլիսոփայությամբ։
ԲՀԿ–ն պատրաստում է նախագիծ՝ վարկային կազմակերպությունների և լոմբարդների կողմից տրամադրվող վարկերի վերին, միասնական շեմ սահմանելու մասին, որպեսզի չձևավորվեն արտոնավճարների և թեյավճարներ տարբեր տեսակի խաղի կանոններ։
–Ոչինչ չունենալով Ձեր անձի դեմ, ԲՀԿ–ն չի կարող կողմ քվեարկել Ձեր թեկնածությանը։ ԲՀԿ–ն չի մասնակցկելու ընտրությանը,–եզրափակել է Ն. Զոհրանյանը։
ԲՀԿ–ն չի մասնակցելու ԿԲ նախագահի ընտրությանը

7or.am