Լրահոս

19.05.2014 20:36


«Ժառանգությունը» նույնպես կբոյկոտի ԿԲ նախագահի ընտրությունները

«Ժառանգությունը» նույնպես կբոյկոտի ԿԲ նախագահի ընտրությունները

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ սովորաբար, շատ նորմալ է, երբ տնտեսության մեջ կա առողջ մրցակցություն և հակակշեռելիության ապահովում բանկային համակարգի և ֆինանսների նախարարության միջև: Այսօր՝ ԱԺ–ում, ԿԲ նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ, Ռ. Հակոբյանն իր ելույթում դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանին՝ նշել է.

Չգիտեմ դուք էիք պրոֆեսիոնալ, ավելի ճարպիկ բանկային, Կենտրոնական բանկը՝ իր ներկայացուցիչներով, թե՞ թույլ էր ֆինանսների նախարարությունը, բայց, բոլոր դեպքերում, դուք կարողացաք ուղղորդել տնտեսության զարգացումը, որը լավ բանի չհանգեցրեց: Երկրորդը, բանկային համակարգը պետք է ապաքաղաքական լինի, բայց, ցավոք սրտի, վերջին շրջանում՝ հատկապես կուտակային ֆոնդերի հետ կապված, դուք քաղաքական մարմնի վերածվեցիք: Ձեր ցանկությունն էր, թե՞ ձեզ հրահանգեցին, որ հայտարարեք, նույնիսկ՝ մեկնաբանեք Սահմանադրական դատարանի որոշումը։

Ռ. Հակոբյանն ավելացրել է, որ ԿԲ նախագահի ցանկացած քայլից քաղաքական «հոտ» չպետք է գա, սակայն Արթուր Ջավադյանը մտել էր քաղաքական դաշտ.

–Բարեկամական խորհուրդ՝ մի՛ մտեք քաղաքական դաշտ, առավել ևս, որ առաջիկայում կուտակային ֆոնդի հետ կապված քննարկումներ են լինելու: Իսկ, ընդհանրապես, համակարգի մասնիկն եք և ոչ ամենաերկրորդական մասնիկը, եթե չասեմ, որ ուղղորդում եք տնտեսության զարգացումը: Այս համակարգում չի կարող լինել նաև նորմալ բանկային համակարգ, առավել ևս այն լիազորություններով, որը տրված է ձեզ:

Ռ. Հակոբյանն ընդգծել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը չի մասնակցելու ԿԲ նախագահի նշանակման քվեարկությանը։

Մեր չմասնակցությունը վերաբերում է համակարգին, այն համակարգին, որի հիմնասյուներից մեկը հանդիսանում է ԿԲ-ը,–պարզաբանել է Ռ. Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը