Սերժ Սարգսյանը չի սիրում հոդվածի վերնագրում անհրաժեշտ ստորակետը դնել առաջին բայից հետո։ Եթե, իհարկե, խոսքը վերաբերում է իր նեղ շրջապատին և օլիգարխիայի ներկայացուցիչներին։ Կամ եթե չեն լինում ճնշումներ։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն, օրինակ, 2009–ի մարտի 3–ից հետո ոչ միայն պետք է պաշտոնանկ արվեր, այլ նաև ցուցմունքներ տար իրավապահ մարմիններին, սակայն մնաց իր տեղում ու դեռ մի բան էլ Սերժ Սարգսյանի կողմից կրկին առաջարկվել է որպես ԿԲ նախագահի թեկնածու առաջիկա վեց տարիների համար։
Տեղին է հիշեցնելը, որ Արթուր Ջավադյանն այն տխրահռչակ «տրոյկայի» անդամ էր, որը որոշում կայացրեց մեկ գիշերվա մեջ 305 դրամ=1 դոլար ֆիքսված փոխարժեքից կտրուկ անցում կատարել և «լողացնել» դրամը՝ այն արժեզրկելով շուրջ 25 տոկոսով։
Հիշեցնենք նաև, որ ֆիքսված փոխարժեքի քաղաքականության վարման արդյունքում Հայաստանի պահուստային դոլարները 700 միլիոնի չափով պակասեցին՝ հայտնվելով իշխանությանը մոտ կանգնած մասնավոր բանկերի հաշիվների վրա։ Սա բացահայտ կոռուպցիոն գործարք էր՝ իշխանության ամենավերին օղակների մասնակցությամբ։
Մինչև «լողացող» փոխարժեքին անցնելը՝ Արթուր Ջավադյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և «տրոյկայի» մյուս անդամը՝ Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը, հավաստիացնում էին, որ մտահոգվելու կարիք չկա, որ փոխարժեքը նույնն է մնալու, որ պետք է խնայողությունները պահել դրամով, որ պետք է հավատալ իշխանությանը։ Այսինքն՝ «տրոյկան» զբաղված էր խաբեբայությամբ ու գրպանահատությամբ՝ բնականաբար Սերժ Սարգսյանի «ամպհովանու» ներքո։
Եվ ահա «տրոյկայի» կարկառուն ներկայացուցիչներից մեկին կրկին առաջարկում են ԿԲ նախագահի պաշտոնում, և նա արդարանում է, թե միջազգային կառույցները դրական են գնահատել 2009–ի մարտի 3–ի իրենց որոշումը։
Եթե այսքանից հետո Ջավադյանը կրկին ներկայացվում է ԱԺ–ին, ապա դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը խրախուսում է փոխարժեքային «աֆյորան»։ Ընդ որում՝ որքան ցինիկ ու նենգ ձևով է թալանվում հասարակությունն ու մսխվում պետական պահուստը, այնքան ավելի մեծ է Սերժից խրախուսանք ստանալու հնարավորությունը։
ԱԺ ոչիշխանական ուժերը որոշել են բոյկոտել Ջավադյանի քվերակությունը։ Դա, անշու՛շտ, ճիշտ որոշում է, բայց մտքում պետք է ունենալ այն, որ իշխանափոխությունից հետո Ջավադյանը հանգամանալից բացատրություններ և ցուցմունքներ տվող սուբյեկտներից է լինելու։ Այնպես որ գալու է նաև ստորակետը ճիշտ տեղը դնելու ժամանակը, այն է՝ պատժել, չի կարելի խրախուսել։
Պատժել չի կարելի խրախուսել

Սևակ Մինասյան