Լրահոս

20.05.2014 10:55


Լարսը շարունակում է փակ մնալ

Լարսը շարունակում է փակ մնալ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
Մայիսի 19-ին՝ ժամը 10.30-ին, ԱԻՆ-ից կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:

Մայիսի 18-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել )

1.Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)
2.Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)
3.Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)
4.Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ. )
5. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
6. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
7. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
8. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
9. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
10. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
11. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:

Նախնական տվյալներով՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:
Վթարի հետևանքով վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Մայիսի 17-ի՝ ժամը 10.30-ի դրությամբ՝ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:

Այս խորագրի վերջին նյութերը