Լրահոս

20.05.2014 19:18


Ուկրաինայում տաս անգամ աճել է հրազենի պահանջարկը

Ուկրաինայում տաս անգամ աճել է հրազենի պահանջարկը

Ուկրաինայի քաղաքացիները չեն հավատում, որ Կիևում ներկայիս իշխանությունները կարող են ապահովել իրենց անվտանգությունը, այդ իսկ պատճառով օգտագործում են զինվելու օրինական հնարավորությունը։ Այս մասին ուկրաինական «Վզգլյադ» պարբերականին ասել է Ուկրաինական ասոցիացիայի զենքի սեփականատերերի դիտորդական խորհրդի ղեկավար Գեորգի Ուչայկինը։

«Այսօր Ուկրաինայում ամենապահանջված ապրանքներից է զենքը։ Նրա պահանջարկը, չնայած գնաճին, վերջին ամիսներին ավելացել է տաս անգամ»,–հայտնել է Ուչայկինը։ Ներկա դրությամբ «մեծ պահանջարկ են վայելում» տարբեր բրենդների պոմպային զենքերը, որոնց մի քանի մոդելներ «ամբողջապես գնվել են»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը:

Այս խորագրի վերջին նյութերը