Լրահոս

20.05.2014 11:21


Դատավորը նիստերի դահլիճից հեռացրել է Վարդան Պետրոսյանի պաշտպանի օգնականին

Դատավորը նիստերի դահլիճից հեռացրել է Վարդան Պետրոսյանի պաշտպանի օգնականին

Դերասան Վարդան Պետրոսյանի գործի քննությունը սկսվելուց հետո դատավոր Վաղինակ Մկրտչյանը նիստերի դահլիճից հեռացրեց ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի օգնական, փաստաբան Սլավիկ Պողոսյանին: Այս մասին հայտնում է Iravaban.net-ը:

Նիկոլայ Բաղդասարյանը դատավորի համար օրենքից քաղվածքներ էր հանել՝ ցույց տալու, որ փաստաբանի օգնականն իրավունք ունի գտնվելու դատավարության կողմերի համար նախատեսված վայրում: Օգնական, փաստաբան Սլավիկ Պողոսյանը փորձեց դիմել դատարանին: Վաղինակ Մկրտչյանը թույլ չտվեց խոսելու, քանի որ, ըստ նրա, նա դատավարական կողմ չէ: Սլավիկ Պողոսյանը հրաժարվեց լքել նիստերի դահլիճը՝ նշելով, որ դատավարական կողմերի համար նախատեսված վայրից դուրս կգա միայն այն դեպքում, եթե իր նկատմամբ դատական սանկցիա կիրառվի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը