Լրահոս

20.05.2014 11:31


Առաջարկվում է մինչև պտղի 30 շաբաթական դառնալն արգելել ծնողին սեռը հայտնելը

Առաջարկվում է մինչև պտղի 30 շաբաթական դառնալն արգելել ծնողին սեռը հայտնելը

Այսօր ՀՀ ԱԺ-ում մեկնարկած «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով հրավիրված աշխատաժողովին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկվում է մինչև պտղի երեսուն շաբաթական դառնալն արգելել ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնելը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանն էլ նշել է, որ Հայաստանում սեռով պայմանավորված ծնունդն իսկապես մտահոգիչ է. «Այս կերպ մենք վերացնում ենք մայրական բազան»:

1990-ականներից ի վեր, բանախոսի տվյալներով, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Մինչդեռ, ըստ նրա, բնականոն է համարվում 102-106 տղա՝ 100 աղջկա դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը