Լրահոս

20.05.2014 12:16


Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է ներկայացրել

Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է ներկայացրել

Հունիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արա Բուդաղյանը այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Տիգրան Կարապետյանը, Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, Արա Բուդաղյանը և հանրապետական Վաչագան Ադունցը (առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից):

Հիշեցնենք նաև, որ Արա Բուդաղյանը Ավետիք և Արտակ Բուդաղյանների եղբայրն է։

Այս խորագրի վերջին նյութերը