Լրահոս

20.05.2014 13:27


Խոստանում են ցույցը չեղարկելու դիմաց վճարել նաիրիտցիների աշխատավարձերը

Խոստանում են ցույցը չեղարկելու դիմաց վճարել նաիրիտցիների աշխատավարձերը

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խնդրել է ցույց չկազմակերպել՝ խոստանալով այս շաբաթ վճարել «Նաիրիտ» գործարանի աշխատավարձերը: Այս մասին նշվում է Կամք քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջում:

Հարգելի՛ նաիրիտցիներ, լրագրողներ և «Նաիրիտի» խնդրով մտահոգ քաղաքացիներ

Այսօր մեզ զանգահարել են «Նաիրիտի» տնօրինությունից և խնդրել, որ մայիսի 21-ին ցույց չկազմակերպենք, որովհետև իրենց հետ խոսել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և խնդրել, որ ցույց չկազմակերպենք, քանի որ խոստանում են այս շաբաթ վճարել «Նաիրիտ» գործարանի աշխատավարձերը և խնդրի կարգավորման համար իրականացնել որոշակի քայլեր:

Այդ իսկ պատճառով մայիսի 21-ին կազմակերպվելիք ցույցը ժամանակավորապես հետաձգվում է:

Հուսանք, որ «Նաիրիտի» տնօրինությունը և էներգետիկայի նախարարը չեն հայտնվի նախկին կառավարության ստախոսների շարքում:
Արտաշես Ավետիսյան
ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր

Այս խորագրի վերջին նյութերը