Լրահոս

20.05.2014 13:21


Հարց վարչապետին՝ «Կառավարության անդամները նշանակվել են ձեր առաջարկո՞վ, թե՞ Սերժ Սարգսյանի»

Հարց վարչապետին՝ «Կառավարության անդամները նշանակվել են ձեր առաջարկո՞վ, թե՞ Սերժ Սարգսյանի»

Ազգային ժողովում քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը։ Վարչապետին հարցեր տալու համար հերթագրվել է 34 պատգամավոր։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ինքն օրական շփվում է 50-100 մարդու հետ, ովքեր շատ վատ են վերաբերվում Աբրահամյանի նշանակած կադրերին:
«Այդ կադրերը Ձեր առաջարկով են նշանակվե՞լ, թե՞ Սերժ Սարգսյանի»,-հարցրել է Մանուկյանը։
«Մարդիկ միշտ էլ դժգոհում են... Եթե նույնսիկ ձեզ նշանակենք, մարդիկ կասեն, որ վատ կադրեր եք ընտրել: Սկզբունքը ընտրել ենք, որ կադրերը հնարավորինս լինեն պրոֆեսիոնալ: Ես հաշվի եմ առել իրենց փորձը և կառավարություն ձևավորելուց հետո իմ առաջին ելույթում ասել եմ, որ կառավարության այն անդամը, որը չի լուծի իր առջև դրված խնդիրները, կհեռանա, և ես այդ սկզբունքը պահելու եմ»,-ի պատասխան՝ ասել է վարչապետը։
Իր հերթին Արամ Մանուկյանը հակադարել է. «Ձեզ հետ երբեք այդ դաշտում չենք համագործակցի: Նույն ժողովուրդը ձեզ գնահատական կտա, որովհետև ձեր կադրերին ճանաչում է: Ձեր առաջին կոպիտ սխալն էր, որ Ձեր իսկ կադրային նշանակումներով հերքեցիք Ձեր նախնական խոստումը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը