Լրահոս

20.05.2014 14:20


Երևան-Սևան ճանապարհի վթարի զոհերի և տուժածների ինքնությունը պարզվել է

Երևան-Սևան ճանապարհի վթարի զոհերի և տուժածների ինքնությունը պարզվել է

Ոստիկանությունը պարզել է Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով մահացածների եւ վնասվածքներ ստացածների ինքնությունը:

Մայիսի 18-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի սրահում գտնվող հինգ ուղեւորները տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից երկուսը` մահացած:

Մահացածների ինքնությունը պարզվել է` մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Ազատ Հակոբյան եւ ուղեւոր, 1984 թ. ծնված Գեւորգ Գալստյան:

Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված ուղեւորներն են` 1979 թ. ծնված Հունան Հունանյանը, 1977 թ. ծնված Արթուր Հունանյանը եւ 1981 թ. ծնված Կարապետ Գասպարյանը:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը