Լրահոս

20.05.2014 21:37


Լոնդոնի թանգարանում կցուցադրվի աշխարհում ամենալավ պահպանված մամոնտը

Լոնդոնի թանգարանում կցուցադրվի աշխարհում ամենալավ պահպանված մամոնտը

Այս ուրբաթ Լոնդոնի Բնական պատմության թանգարանում կցուցադրվի աշխարհում ամենալավ պահպանված մամոնտը: Ձագուկ Լյուբան, որը, «The Daily Mail»-ի փոխանցմամբ, ունի 85 սմ բարձրություն և 130 սմ լայնություն, 42.000 տարի թաքնված է եղել Սիբիրի սառույցներում։ Մամոնտը հայտնաբերվել է 2007թ. մայիսին ոմն Յուրի Խուդիի ու նրա որդիների կողմից, ովքեր փայտ հավաքելիս են եղել Յուրիբեյ գետի մոտակայքում։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ձագուկը սատկել է 1 ամսականում, և լավ է պահպանվել հազարամյակներ շարունակ սառույցի մեջ մնալու շնորհիվ. թթվածինը չի քայքայել կենդանու մարմինը։

Նրան Լյուբա են անվանել՝ ի պատիվ Յուրիի կնոջ։

Այս խորագրի վերջին նյութերը