Լրահոս

20.05.2014 15:19


ԱԺ–ում քննարկվում է 100% համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ–ի օրինագիծը (տեսանյութ)

ԱԺ–ում քննարկվում է 100% համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ–ի օրինագիծը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ–ում արտահերթ կարգով քննարկվում է ՀՅԴ խմբակցության ներկայացրած օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է անցում կատարել 100% համամասնական ընտրակարգին։

Հարց հղելով հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն ընդգծել է՝ այս հարցում կա կոնսենսուս մինուս մեկ, սակայն հաշվի առնելով ՀՀԿ–ի մեծամասնություն լինելը և առկա իրողությունը՝ ՀՅԴ–ն որքանո՞վ է նպատակահարմար համարում իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները։

Ա. Ռուստամյանը պատասխանել է, որ իրենք կողմնակից են խորհրդարանական համակարգին, և սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է մեկ միասնական փաթեթով դիտարկել։

–Եթե ուրիշ այլ պատճառաբանություններ չբերեն՝ ինչու ենք մենք խորհրդարանական համակարգը համարում ավելի լավ, քան այսօրվա գործող նախագահական համակարգը, գոնե մենք այստեղ տեսել ենք բազմիցս, որ բաց քննարկումները, անգամ եթե մեծամասնությունը գերակշռող մեծամասնություն է, այդուամենայնիվ, այն նույն տրամաբանությամբ բերված որոշումներն ու օրենքները չեն պահպանում իրենց նախկին տրամաբանությունը։ Քննարկումները տալիս են դրական արդյունք, և այս քառյակը որ ձևավորվեց, բավականին լուրջ փոխեց իրավիճակը խորհրդարանում,–ասել է Ա. Ռուստամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը