Լրահոս

20.05.2014 16:04


Քննարկվել են Հայաստանի և ՌԴ դաշնային արխիվների համագործակցության խորացման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և ՌԴ դաշնային արխիվների համագործակցության խորացման հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը՝ ՌԴ դաշնային արխիվային գործակալության ղեկավար Ա.Արտիզովի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ «Արխիվային գործը Ռուսաստանում և Հայաստանում արդի փուլում» խորագրով ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և ՌԴ դաշնային արխիվների համագործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական է գնահատվել երկու երկրների արիվային ծառայությունների միջև գործընկերային կապերի հաստատման գործընթացը և այն ընդլայնելու պատրաստակամությունը:
Փոխվարչապետը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը վերջին տարիներին ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ շփումների, համատեղ ցուցահանդեսների, այնպես էլ գործակցության նոր նախաձեռնությունների միջոցով:
Կարևորվել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը` հանրային հետաքրքրություն ներկայացնող արխիվային փաստաթղթերի թեմատիկ համատեղ ցուցահանդեսների անցկացման տեսանկյունից:
Զրուցակիցները քննարկել են արխիվային գործի ոլորտում ժամանակակից նոր տեխնոլոգիաների և մոտեցումների կիրառման անհրաժեշտությանը, էլեկտրոնային շտեմարանների ստեղծմանը, արխիվային փաստաթղթերի թվայնացմանը վերաբերող հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը