Լրահոս

20.05.2014 16:07


Հայաստանին չի հաջողվել նախատեսված ժամկետում Ռուսաստանից վարկ ներգրավել

Հայաստանին չի հաջողվել նախատեսված ժամկետում Ռուսաստանից վարկ ներգրավել

Հայաստանին չի հաջողվել նախատեսված ժամկետում Ռուսաստանից վարկ ներգրավել ԱԷԿ ծառայության ժամկետը երկարաձգելու համար:

Մարտին Հայաստանի կառավարության ընդունած ԱԷԿ ծառայության ժամկետի երկարաձգման ծրագրին համապատասխան, վարկը նախատեսվում էր ներգրավել մինչև մայիսի 1-ը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են, որ վարկն առայժմ չի ներգրավվել, և դրա շուրջ բանակցությունները շարունակվում են: Գերատեսչությունում հրաժարվել են նշել բանակցությունների ավարտի մոտավոր ժամկետները, դրանց ձգձգման պատճառները և վարկի բուն գումարը: «Երբ բանակցություններն ավարտվեն, մենք ամեն ինչի մասին կհաղորդենք»,-ասել են նախարարությունում:

Կառավարության հավանությանն արժանացած ծրագրին համապատասխան, առաջին փուլում նախատեսվում է հայ-ռուսական միջկառավարական վարկային պայմանագրի ստորագրման պահից սկսած յոթ օրվա ընթացքում պայմանագիր ստորագրել «Հայկական ԱԷԿ» պետական ՓԲԸ և «Ռոսատոմ Սերվիս» ՓԲԸ միջև` կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման շուրջ: ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ժամկետների ձգձգմամբ:

Ավելի վաղ Հայաստանի նախագահին առընթեր միջուկային էներգիայի անվտանգության խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը լրագրողներին հաղորդել էր, որ Ռուսաստանը մտադիր է մոտավորապես 150-160 մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին ՀԱԷԿ ծառայության երկարաձգման համար:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը