Լրահոս

20.05.2014 16:54


Շուշան Պետրոսյանը զանգահարել և ներողություն է խնդրել լրագրողից

Շուշան Պետրոսյանը զանգահարել և ներողություն է խնդրել լրագրողից

«Սիրելի՛ գործընկերներ, քիչ առաջ ինձ զանգահարեց Շուշան Պետրոսյանը և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար։ Նա ասաց, որ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել... Մենք երկար զրուցեցինք... Իսկապես, ոչ ես իր դեմ որևէ բան ունեմ, ոչ էլ ինքն իմ դեմ ։
Խորհրդարանում մենք առաջին անգամ էինք շփվում, շփումն այնքան էլ «հաջող» չստացվեց, բայց դե, կյանք է, ամեն ինչ էլ ստացվում է։ Բոլորս էլ ինչ-որ մի պահ տարբեր պատճառներով պոռթկում ենք՝ շատ հաճախ վիրավորելով և նեղացնելով միանգամայն անմեղ մարդկանց։
Կարևորը, որ գիտակցում ենք սխալը, ու միմյանցից ներողություն խնդրելու կամք ենք ունենում»:
Ռուզաննա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:

Այս խորագրի վերջին նյութերը