Ինչո՞ւ Կառավարության ծրագրում հայ–թուրքականի մասին խոսք չկա
Խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ այդ ծրագրում հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսք չկա։
–Չկա, որովհետև այդ հարցը գտնվում է հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներում,–պատասխանել է Հ. Աբրահամյանը:
Միաժամանակ, նա ավելացրել է, որ այդ հարցում իր դիրքորոշումը չի փոխվել. շարունակում է համոզված մնալ, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ճիշտ քայլ էր, եթե, իհարկե, Թուրքիայի խորհրդարանն էլ վավերացներ, և այն իրավական ուժ ունենար:
–Դա մեզ համար ձեռնտու կլիներ այն առումով, որ մենք Թուրքիայի միջոցով Եվրոպա դուրս գալու հնարավորություն կստանայինք։ Բայց պատմությունը միշտ ցույց է տվել, որ Թուրքիայի հետ հարկավոր է շատ զգույշ լինել: Համոզված եմ, որ եթե մոտ ապագայում հայ-թուրքական արձանագրությունները չստորագրվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից, ՀՀ նախագահը համապատասխան որոշում կկայացնի,–ասել է Հ. Աբրահամյանը:

7or.am